«Էրեբունի պլազայում» այսօր հրավիրված ու ակտիվիստների ճնշման տակ ասուլիսի վայրից պուկ տված Ռոբերտ Քոչարյանի «գոլորշանալուց» հետո նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ժամեր առաջ շնչի է եկել ու «խրոխտացել», թե իշխանությունները վախեցած էին Ռոբերտ Քոչարյանի մամլո ասուլիսից:

Սա է եղածի նրա գնահատականը:

Շտապենք ասել, որ ինչպես միշտ Վիկտոր Սողոմոնյանը կիլոմետրերով հեռու է ճշմարտությունից:
Իշխանությունները վախեցած էին ոչ թե Քոչարյանի մամլո ասուլիսից, այլ՝ քեզնից, պարոն Սողոմոնյան: Սիրունատես տղա ես, բա որ էդքան մարդ հետևիցդ հասնե՞ր:
Այ, էս պահին էլ իշխանությունները հնարավոր էդ փաստից են վախենում:

Այնպես որ պատմության առաջ մի թերագնահատիր ունեցածդ դերն ու հաղթանակիդ դափնիները մի շաղ տուր աջ ու ահյակ:

                                                                                                                                    Henq.am