Ձերբակալվել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի օգնական, Գրոդնենսկի մարզի տեսուչ Սերգեյ Ռովնեյկոն՝ 200 հազար ԱՄՆ դոլար կաշառք ստանալիս: Այս մասին հայտնում է «БелТА»-ն: Ըստ հաղորդման, օպերատիվ ստորաբաժանման աշխատակիցները ուշադրություն են դարձրել Ռովնեյկոյի գործունեությանը դեռ մեկ տարի առաջ, երբ ստացել են տեղեկություններ առ այն, որ նա կաշառք է ստանում տարբեր անձանցից: Իրականացված հատուկ գործողությունների արդյունքում էլ Բելառուսի նախագահի օգնականը ձերբակալվել է կաշառքն ստանալիս, որը եւ կազմել է 200 հազար դոլար: Հաղորդվում է նաեւ, որ իրականացված հատուկ գործողությունը հսկել է անձամբ Ալեքսանդր Լուկաշենկոն: