Անի Կարապետյանն իր facebook-յան էջում գրում է. «Սերժի Վաչոյին գրավի դիմաց ազատեցին, իսկ Արթուր Ասատրյանը (Դոն Պիպոն) մինչ օրս անազատության մեջ է:
Թույլ տվեք հիշեցնել, որ Արթուր Ասատրյանը նախկին իշխանությունների հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով հեռացավ հայրենիքից:
Հեղափոխութան ժամանակ հայրենադարձ եղավ, որպեսզի սատար կանգնի շարժմանը և ներդրումներ իրականացնի նոր Հայաստանում:
Սակայն, ինչպես տեսաք, նրան ձերբակալեցին:
Հիմա ի՞նչ, Արթուր Ասատրյանի նկատմամբ նոր իշխանությունները որդեգրել են հին իշխանությունների քաղաքականությունը, այսինքն իրավիճակ չի՞ փոխվել երկրում, իսկ միգուցե իշխանափոխությունն էլ իրականում չի եղել և երկիրը շարունակվում է ղեկավարվել նույն մարդու կողմից, ուղղակի ստվերային ձևաչափի մեջ»:

Henq.am 
 Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: