Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ չի բացառվում, որ Անկարան Ռուսաստանից գնի ռազմական կործանիչ ինքնաթիռներ, եթե ամերիկյան կողմը չիրականացնի F-35  հինգերորդ սերնդի կործանիչների մատակարարումը: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը: Թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով, ԱՄՆ-ն չունի որեւէ պատճառ ինքնաթիռների չմատակարարման համար: Չավուշօղլուն հստակ հասկացրել է, որ ամերիկյան կողմի հետ հարաբերություններ չի փչացնի, սակայն ձգձգման դեպքում էլ այլընտրանքներ կգտնի իր համար: Ավելի վաղ ամերիկյան եւ թուրքական մամուլում լուրեր էին հայտնվել, որ հինգերորդ սերնդի F-35 կործանիչների մատակարարումը կարող է եւ տեղի չունենա: