Նոր կառավարության պաշտոնյաները վախի մեջ են։ Փաշինյանը վախենում է մարդկանց հիասթափեցնել՝ վկայակոչելով 2010 թվականին մենախցում իր գրած հոդվածը։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ, պարզվում է, վախենում է իրեն վերնաշապիկ գնելուց։

Վերջերս մամուլին տված իր հարցազրույցներից մեկում գրել էր. «Մարդ վախենում է նոր վերնաշապիկ առնել: Կարող է հարցնեն, թե աշխատավարձդ ոնց է հերիքել»։

Թորոսյանը մեկնաբանել էր, որ այդ ընդհանուր մտավախությունը վերաբերում է պետական նոր պաշտոնյաների նկատմամբ անհարկի բամբասանքներին։

                                                                                                             Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ