Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին: 32-ամյա ֆուտբոլիստն ազգային թիմում նորամուտը նշել է 2006 թվականին։ Իսպանիայի հավաքականի կազմում նա մասնակցել է 129 հանդիպման, դարձել է 37 գոլի հեղինակ։ Սիլվան Եվրոպայի կրկնակի (2008, 2012), աշխարհի չեմպիոն է (2010)։

Սիլվայի համար վերջին խոշոր մրցաշարը Ռուսաստանում տեղի ունեցած աշխարհի առաջնությունն էր, որտեղ իսպանացիները հասան մինչև 1/8 եզրափակիչ։ Ավելի վաղ հավաքականից հեռանալու մասին հայտարարել էր կատալոնական «Բարսելոնի» պաշտպան Ժերար Պիկեն։