Արտասահմանյան լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, որ հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիին տեղափոխել են հոգեբուժարան: Ըստ նրանց՝ պատճառը նրա և նախկին ամուսնու՝ Բրեդ Փիթի հետ բաժանության ձգձգվող դատական գործընթացն է: Արդեն մոտ երկու տարի է ընթանում զույգի ապահարզանի գործընթացը՝ ամեն անգամ ուղեկցվելով մի նոր սկանդալով ու հետաքրքիր բացահայտումներով: Անջելինա Ջոլին ամուսնուն մեղադրում է բոլոր մեղքերի մեջ: Բրեդ Փիթն էլ իր հերթին հանգիստ չի թողնում կնոջը՝ ասելով, որ նա գլխի հետ խնդիրներ ունի: Այժմ նաև լուրեր են պտտվում, որ այդ հիվանդանոցում Ջոլին արդեն եղել է, երբ նրա նիհարելու ձգտումն անցել էր բոլոր սահմանները՝ վտանգելով սեփական կյանքը: Այդ ժամանակ նրա քաշը հասել էր 44 կիլոգրամի:

Նշվում է, որ հոգեբուժարանում Ջոլին կանցկացնի երկու շաբաթ: «Մալեֆիսենտա» ֆիլմի երկրորդ մասի նկարահանումները, որտեղ գլխավոր դերում հանդես էր գալիս Ջոլին, ստիպված են եղել դադարեցնել:

                                                                                                Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ