Մխչյանում վիճակը լավ չէ: Հենրիկը Հովիկի գործարանում զենք-զինամթերքի պատրաստություն է տեսնում: Բայց ինչ անում են՝ չի ասում, թե որ երկրի դեմ է կռվի պատրաստվում: Ահագին ավտոմատ, գնդացիր, հրացան, ատրճանակ են գտել: Փամփուշտի պակասություն չի եղել: Թեպետ, որ վերցնենք, էնքան էլ հարուստ արսենալ չի եղել: Ոչ տանկ է եղել, ոչ գաուբից, ոչ БТР, ոչ էլ անգամ բանակից գողացած շտապ օգնության մեքենա՝ ինչպես մեր քաջարի գեներալ Մանվելի պարագայում էր: «Իսկանդեռ» նույնպես ոչ մի հատ չի եղել: Բայց հույս կա, որ կգտնեն, դեռ մյուս օբյեկտները չեն զննել: Որպես Աբրահամյանենց տան «զամպատեխ» Հենրիկն է ներկայացել, արսենալը Հովիկի նախկին գործարանի տարածքում է տեղաբաշխված եղել, բայց այ Հովիկն իր էդ օբյեկտը ուրիշի անունով է ձևակերպած եղել: ՀՔԾ-ն Հենրիկին կալանավորելու միջնորդագիր է դատարան ներկայացրել:

Հետաքրքիր է Հովիկն իր անունով հեչ բան ունի՞ ձևակերպած: Էսպես որ գնա, հանուն Հովիկի ողջ Մխչյանը շուտով կնստի, կանցնեն մյուս գյուղերին ու գերդաստանի մյուս… նոխազներին: Հովիկի քավությա՛ն մյուս նոխազներին:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ