Ըստ Onda Cero պարբերականի, Մադրիդի «Ռեալը» համաձայնեցրել է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի տրանսֆերը: 27-ամյա իսպանացու համար «արքայականը» վճարելու է 40-50 միլիոն եվրո։ Նրան ձեռք բերելով՝ «Ռեալը» ցանկանում է լրացնել այն բացը, որն առաջացել է Մատեո Կովաչիչի տեղափոխությունից հետո։ Հիշեցնենք, որ խորվաթ կիսապաշտպանը կարիերան շարունակելու է Լոնդոնի «Չելսիում»։ Անգլիական ակումբից էլ Մադրիդ է տեղափոխվել բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան։

Դառնալով Տիագոյին՝ ասենք, որ նա «Բարսելոնի» սան է ու իր վերջին հինգ մրցաշրջանն անցկացրել է «Բավարիայում», որտեղ նրա հրավիրել էր ժամանակին բավարական ակումբը գլխավորած Խոսեպ Գվարդիոլան: