«Բարսելոնի» մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Անդրես Ինիեստայի հեռանալուց հետո «Բարսելոնը» նշանակել է իր նոր ավագին։ Նոր մրցաշրջանում կատալոնական ակումբի ավագը կլինի թիմի առաջատար, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին: Պահեստային ավագներն են Սերխիո Բուսկետսը, Ժերար Պիկեն եւ Սերխի Ռոբերտոն։ Նրանք բոլորն էլ «Բարսելոնի» ակադեմիայի սաներ են։ Հիշեցնենք, որ 34–ամյա Ինիեստան տեղափոխվել է ճապոնական «Վիսել Կոբեն»։