Լրագրող Արկադի Բաբչենկոն ողջ է: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի անվտանգությա ծառայության ղեկավար Վասիլի Գրիցակը: Ըստ հայտարարության, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը նախապես տեղեկացել է լրագրողի սպանության նախապատրաստման մասին և կանխել է այն:

Բաբչենկոն, անձամբ ելույթ ունենալով լրագրողների առաջ, հայտարարել է, որ իրեն 3 ամիս առաջ հայտնել էին իր սպանության «պատվերի» մասին և առաջարկել հատուկ նախապատրաստված բեմականացման մասնակցել, որին 2 ամիս նախապատրաստվել են: