Ազգային «մերժման գործընթացը» շարունակվում է: Այս անգամ էլ Արտաշատի քաղաքապետարանում է լարված մթնոլորտ. ավագանին դուրս է եկել համայնքապետ Կարեն Բենիամինյանի դեմ: Համայնքային կառավարումը երկու ամսից ավելի է՝ պարալիզացված վիճակում է: Ասում են՝ ՀՀԿ֊ական քաղաքապետ Բենիամինյանը ոչ մի կերպ չի ուզում վեր կենալ իր «փափուկ աթոռից»՝ չնայած ավագանու անդամներi պահանջ հրաժարականին:

Տարվա ընթացքում ավագանու ընդամենը երեք նիստ է գումարվել, որից երկուսը՝ արտահերթ։ Ավագանու 13 անդամներից 9-ը չեն մասնակցում ավագանու նիստերին ու բոյկոտում են: Լուրեր են պտտվում, որ Կարեն Բենիամինյանը այս պաշտոնին նշանակվել է Արայիկ եւ Արամայիս Գրիգորյան եղբայրների անմիջական օգնությամբ եւ առաջնորդվում է նրանց հրահանգներով:

Ինչպես ասում են, կրքերը գնալով թեժանում են, մնում է տեսնել՝ ով է մինչև վերջ «իրենն ասելու»: Փորձը ցույց է տալիս, որ ի վերջո մեծամասնությունն է հաղթող դուրս գալիս:

                                                                                                                                                     Ա.Կ