Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Երևանում հյուրնկալեց ռումինական «Կլուժին»։ Արդյունքը մեզ համար մխիթարական չէ: Վարուժան Սուքիասյանի գլխավորած թիմը հանդիպումը տանուլ է տվել երկու անպատասխան գնդակի տարբերությամբ, ինչը սկզբունքորեն անիմաստ է դարձնում պատասխան հանդիպումը, ու միայն հրաշքը կարող է լինել «Ալաշկերտին» օգնական: Սակայն բոլոր դեպքերում եկեք փաստենք, որ «Ալաշկերտն» արդեն իսկ գլխից վեր էր ցատկել որակավորման երրորդ փուլ դուրս գալով՝ դառնալով հայկական ֆուտբոլի առաջին պատվիրակն այստեղ: Բնականաբար տրամադրություն չպիտի գցել, Ռումինիայում պիտի փորձել պատվով հանդես գալ:

                                                                                                                    Սոնա ԳԻՇՅԱՆ