Ինչպես վաղօրոք տեղեկացրել էինք, Մադրիդի «Ռեալը» բուռն բանակցությունների մեջ էր բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուային «արքայականի» կազմի անդամ դարձնելու հարցում: Բանակցությունները հաջողությամբ են ավարտվել, և «Չելսին» պարտադրված է եղել զիջել արդեն իր երբեմնի խաղացողին, ով աշխարհի այս վերջին առաջնությունում ցուցադրած խաղի համար արժանացավ լավագույնի կոչմանը՝ հայրենի հավաքականի հետ միաժամանակ դառնալով բրոնզե մեդալակիր: Կուրտուայի պայմանագիրը կնքված է վեց տարի ժամանակով: