«Վեոլիա ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը հայտնել է, որ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն արդեն մի քանի օր է ստուգումներ են իրականացնում «Վեոլիա ջուր» ընկերությունում: Ըստ նրա, ընկերությունում չգիտեն, թե որոնք են ստուգումների շարժառիթներն ու նպատակները, բայց ասել է, որ մտահոգություններ չունեն ստուգումների հետ կապված:

«Մենք անհանգստանալու որևէ խնդիր չունենք, մենք էլ կուզենանք՝ մեր թերությունները շտկենք ոստիկանության օգնությամբ: Կարծում եմ, որ այս ստուգումները կապված են ամենուր կարգուկանոն հաստատելու, հանցագործությունների դեմ պայքարի, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող գործողությունների հետ: Մենք ամեն ինչ անում ենք, որ ոստիկանության աշխատակիցները ստանան բավարար տեղեկատվություն իրենց հուզող բոլոր հարցերի վերաբերյալ», -տեղեկացրել է Մուրադ Սարգսյանը: