Մուշեղ Շուշանյանն իր facebook-յան էջում գրում է. «Վստահ եմ՝ իրենց ազգային քաղաքական ուժ համարող այս ողորմելիների քայլը հեռուն գնացող այլ նպատակներ է հետապնդում, քան այն, ինչ հայտարարվում է։ Հայաստանի անբաժան մասը կազմող Արցախի ինչ-ինչ տարածքների ոչ հայապատկանության և Ադրբեջանին վերադարձնելու անհրաժեշտության մասին պարբերաբար հայտարարվել է ազգադավ ռեժիմի ներկայացուցիչների կողմից, ընդ որում՝ ամենաբարձր մակարդակով՝ ՍՍ, ԱԳՆ։ Եվ ոչ միայն հայտարարվել է, այլ 2016-ի ապրիլին հակառակորդի հետ պայմանավորված պատերազմ է սանձազերծվել՝ դավաճանական ծրագիրը գլուխ բերելու նպատակով։ Եվ այդ ողջ ընթացքում այս քաղաքական ուժը երբևէ չի փորձել նման հայտարարությամբ հանդես եկած ՍՍ-ի, տարբեր պատասխանատու պաշտոններ զբաղեցնող նրա սպասարկուների հայտարարությունների (էլ չեմ ասում խոսքից գործի անցնելու) կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու նախաձեռնությամբ հանդես գալ։ Հիմա սրանք ներկայանում են անզիջում ուլտրաազգայնականի դիրքերից՝ տեսեք-տեսեք չեն կարող իրենց թույլ տալ անհետևանք թողնել մի կնոջ (ով իր հայտարարության կապակցությամբ առաջացած բողոքի զանգվածային ալիքից հետո ներողամտություն հայցեց և ափսոսանք հայտնեց) դատապարտելի հայտարարությունը և հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել։ Սա էլ մատնում է սրանց՝ հայտարարվածից բոլորովին այլ մոտիվը և նպատակը՝ նախկին հանցավոր ռեժիմի պարագլուխների նկատմամբ սկիզբ առած քրեական հետապնդման գործընթացին հակազդելու նպատակով նեկայանալ որպես ուլտրաազգայնականներ, Հայաստանի ներկայիս վարչակարգին էլ անուղղակի ներկայացնելով որպես հայրենավաճառների»։

Henq.am  
Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: