Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 8-ից 9-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 66 դեպք։
Մասնավորապես՝ խարդախության 16, մարմնական վնասվածք հասցնելու 13, անձնական ունեցվածքի գողության 8, թմրամիջոցի հայտնաբերման 7, յուրացման կամ վատնման 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4, կաշառակերության 3, շորթման, ավտոմեքենաների նույնացման համարի կեղծման և ինքնիրավչության 2-ական, խուլիգանության, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցի ներմուծման և փաստաթղթի կեղծման 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 1 և կամավոր ներկայացել՝ 2 հետախուզվող:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման 2, խարդախության, կողոպուտի և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: