Իմ նախորդ խոսքում (տե՛ս «Henq.am»՝ 7 oգոստոս, 2018-ի «Խոսում է Երևանի քաղաքացին»ես ասել էի, որ, որպես Երևանի շահերով ապրող քաղաքացի, իմ պարտքն եմ համարում քաղաքի հիմնախնդիրների մասին բարձրաձայնելն ու դրանով մեր ապագա քաղաքապետին օգնելը, որպեսզի ժամ առաջ ունենաք մաքուր, կոկիկ, բարեկեցիկ Երևան: Դրանում ես անդրադարձել էի քաղաքի աղբահանությանը: Ճիշտն ասած ինձ առանձնապես ոգևորել էր պարտավորությունները պատշաճ մակարդակով չկատարելու համար ոչ թե «Սանիթեք» ընկերությանը 12.000.377 դրամի չափով տուգանելու հարցը, որ իր օբյեկտիվության մեջ բացարձակ ողջունելի է, որքան տեղից քաղաքային իշխանությունների շարժվելու փաստն ու հատկապես այն, որ ծառայությունները պայմանագրին համապատասխան պատշաճ չիրականացնելու դեպքում կկիրառվեն պայմանագրով սահմանված ավելի կոշտ պայմաններ:

Հարգելի ապագա քաղաքապետ, հաշվի առնելով վերն ասված ոգևորիչ փաստը` Երևանը սիրող ու նրան ամենայն հոգատարությամբ վերաբերվող իմ համախոհների հետ մենք այսօր էլ ենք շրջել մայրաքաղաքով, մասնավորապես՝ Կենտրոն, Շենգավիթ, Էրեբունի համայնքներով ու արձանագրել հետևյալը, որը ներկայացնում ենք ֆոտոլուսանկարների տեսքով`


Ալավերդյան փողոց:


Երվանդ Քոչար փողոց:


Մանթաշյան փողոց:


Սողոմոն Տարոնցի փողոց:



Աթոյան անցուղի:

Շրջայցի արդյունքում պարզ դարձավ, որ աղբահանությունը կատարվում է միայն փողոցներում, իսկ ահա բակերում, ուր զբոսնում են մայրիկները և խաղում երեխաները, տիրում էր բարձիթողի, ոչ սանիտարահիգիենիկ վիճակ, որը հանգեցնում է տարատեսակ հիվանդությունների զարգացմանը և տարածմանն ամառվա այս տապին:

Կարծես «Սանիթեք» ընկերությունը իր տուգանվելուց և զգուշացումից դասեր չի քաղել և շարունակում է անպատասխանատու վերաբերվել պայմանագրով նախատեսված իր պարտականություններին: Միգուցե ժամանակն է, որ քաղաքապետարանը անցնի պայմանագրով նախատեսված կոշտ դրույթներին:

Նադեժդա Դալյան