Սիրիայում արդեն յոթ տարի շարունակվող հակամարտությունից արտադրության կրած վնասը փորձագետները գնահատել են 388 մլրդ դոլար:

Ինչպես հաղորդվում Է ՄԱԿ-ի Արեւմտյան Ասիայի համար տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովի կայքում, գնահատականը հաշվի չի առնում մարդկանց մահերից եւ հարկադիր տեխափոխումների պատճառով որակյալ աշխատողների կորստից պատճառված վնասը:

Լիբանանյան Բեյրութում օգոստոսի 7-ին եւ 8-ին կայացել Է Սիրիայից եւ այլ երկրներից 50 փորձագետների հանդիպումը, որի ընթացքում մասնակիցները քննարկել են Սիրիայի վերականգնման միջոցառումներն այն բանից հետո, երբ երկրում ձեռք կբերվի քաղաքական կարգավորում: