Արդշինբանկը նվազեցրել է «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում վարկավորման տոկոսադրույքը: Վարկն այսուհետ հասանելի է 7.35% տարեկան տոկոսադրույքով: Այն տրամադրվում է մինչև 17,5 մլն ՀՀ դրամի չափով, մինչև 15 տարի ժամկետի հնարավորությամբ՝ սկսած 10% կանխավճարից:

2 տոկոսային կետով նվազում է նաև պետության կողմից սուբսիդավորման արդյունքում Երևանում ձեռք բերվող անշարժ գույքի դեպքում տոկոսադրույքը, իսկ մարզերում ձեռք բերվող անշարժ գույքի դեպքում՝ 4 տոկոսային կետով: Բանկի սեփականությունը հանդիսացող բնակելի անշարժ գույքի ձեռք բերման դեպքում էլ վերոնշյալ տոկոսադրույքը նվազում է ևս 1 տոկոսային կետով: Հիշեցնենք, որ վերջերս Արդշինբանկը նվազեցրել էր նաև Ազգային հիփոթեքային ընկերության կողմից վերաֆինանսավորվող անշարժ գույքի ձեռք բերման, վերանորոգման և կառուցման նշանակության հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները: