ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի տեղեկացմամբ երեկ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այցելեց ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչական համալիր: Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանը ներկայացրել էկիսամյակային հաշվետվությունը, անդրադարձել առկա խնդիրներին:

Այցի ընթացքում, ի թիվս օրախնդիր հարցերի, քննության են առնվել նաև սահմանապահ զորքերում սպասվող կառուցվածքային փոփոխությունները: Տնօրենը շեշտել է, որ քայլի նպատակն արդեն իսկ կայացած ռազմական կառույցի էլ ավել արդյունավետ և համակարգված աշխատանքն է:

ՀՀ ԱԱԾ տնօրեն Ա. Վանեցյանը շրջել է նաև ԱԱԾ սահմանապահ զորքերի համալիրում, եղել ավտոպարկում, ծանոթացել սպորտային համալիրի և կինոլոգիական կենտրոնի պայմաններին: