Ըստ Daily Mail պարբերականի, աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան տրանսֆերային պատուհանի փակվելուց մեկ օր առաջ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրեն Էդ Վուդվորդին հայտնել է, որ ցանկանում է հեռանալ ակումբից: 25-ամյա ֆուտբոլիսն այդ մասին հայտնել է նաեւ թիմակիցներին:

«Մանչեսթեր Յունայթեդը» չի ցանկանում հիմա վաճառել Պոգբային, քանի որ չի ստացել համարժեք առաջարկ եւ չունի հավասարազոր փոխարինող: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Պոգբայի տրանսֆերի վերաբերյալ մերժել է «Բարսելոնի» առաջարկը: Կատալոնական ակումբը ֆրանսիացու համար ցանկանում է վճարել 50 միլիոն եվրո եւ, ի հավելում, «Մանչեսթեր Յունայթեդին» հանձնել պաշտպան Իերի Մինային ու կիսապաշտպան Անդրե Գոմեշին: