Ըստ է Skysports պարբերականի, Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչն բուժզննում կանցնի Լոնդոնի «Չելսիում», իսկ դրանից անմիջապես հետո աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի անգլիական ակումբի հետ։ Կովաչիչը վարձակալությամբ կտեղափոխվի «Չելսի»՝ լինելով բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուայի տրանսֆերի գործարքի մի մասը։ Հայտնի է, որ Տիբո Կուրտուան արդեն մեկնել է Մադրիդ եւ սպասվում է, որ օգոստոսի 9–ին 6 տարվա պայմանագիր կկնքի «արքայական» ակումբի հետ։