Թավշյա հեղափոխությունից հետո համազգային էյֆորիայի ազդեցության տակ շատերը վախենում էին, որ այն կվերածվի անձի պաշտամունքի՝ ի դեմս Փաշինյանի։ Մինչև այսօր էլ փողոցներով քայլելիս կնկատենք մարդկանց, ովքեր կրում են «դուխով» կամ Փաշինյանի դիմանկարով գլխարկներ ու շապիկներ։ Խանութներ կան, որ դեռ շարունակում են անել «մարկետինգային» այդ քայլը՝ իրենց վաճառքը շատացնելու համար:

Բայց դա մի կողմ։ Վերջերս էլ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ Պատմության թանգարանում թավշյա հեղափոխության մասին ցուցանմուշներով ցուցասրահ կբացվի: Թավշյա հեղափոխության առաջնորդների կերպարներով կոմիքսների գիրք է պատրաստվում։ Հեղինակներն օրերս ներկայացրել են կոմիքսների հավաքածուն: Գլխավոր դերում վարչապետ Փաշինյանն է՝ քայլ արած փոքրիկ թիմի հետ, ավելի ճիշտ՝ թիմի կորիզի: Սրան`երևույթին իր ընդհանրականությանմեջ, երևի թե կարելի է հանգիստ վերաբերվել, եթե անձի կամ անձերի պաշտամունքի չվերածվի: Հետևաբար այս ամենը չափի բերողների մեջ առաջինն իրենք պիտի լինեն` Փաշինյանեք: