«Նրա խոսքով («Ավազահատիկ» ՍՊԸ տնօրեն Գևորգ Գևորգյանի՝ )՝ հենց այդ ժամանակ իրեն զանգել է Հովիկ Աբրահամյանի վարորդը՝ հայտնի Գոքորը, և ասել, որ Հովիկ Աբրահամյանը ուզում է տեսնել իրեն։ Բաղրամյան 26-ում Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ վերջինս առաջարկել է խնդիրը լուծել իր առաջարկած տարբերակով՝ «Ավազահատիկ» ՍՊԸ-ի բաժնեմասի 30 տոկոսն իրեն տրամադրել, 30-ը՝ Ալիկ Սարգսյանին, 40-նն էլ թողնել սեփականատիրոջը՝ այսինքն` Գևորգ Գևորգյանին։ Տարբերակը, որն առաջարկվել էր Գևորգյանին, վերջինիս կողմից ընդունվել է, սակայն մի քանի ամիս անց ընկերության նրան պատկանող մասն էլ են խլել»:

Henq.am

Բա՞, ժողովուրդ ջան, Բաղրամյան 26-ում, որ օրենքի ու օրինականության, արդարության խորհրդանիշ պիտի լիներ քեզ համար, բազմոցներին բազմել են զանազան… կենդանիներ ու ոչ թե երկրի,այլ իրենց համար էին խնդիրներ լուծում ու այն էլ… չորով, այն էլ` անխնա, դաժան ու դժնի ունեզրկումով ու պիտի բախտդ ինչքա~ն բերեր, որ քո ստեղծածից, քո ունեցածից մեծահոգորեն քեզ մասնաբաժին հանեին:

Եւ այսպես Հովիկը, իր ախպեր Ջոնիկը, մարզպետ Սարգսյան Ալիկը (տե՛ս «Հենքի»՝ 8 oգոստոս, 2018-ի «Բիզնես խլելու մեջ մասնագիտացածը» նյութը) նախագահականում բառիս բուն իմաստով բազմել, «անհայտ ճակատագրով» Գևորգ Գևորգյանի հետևից իրենց «հայտնի» Գոքորին ուղարկել, մարդուն բերման էին ենթարկել ու էլ չասենք ինչի համար նախատեսված ՀՀ նախագահականում օրը ցերեկով «գցել»:

Այստեղ երևի այդ պատմության հեղինակ Գևորգ Գևորգյանի հիշողությունն է իրեն դավաճանել, քանզի իր պատմածից տպավորություն է ստեղծվում, թե իրեն Բաղրամյան 26 կանչել են 2007 թվին: Եկե՛ք մտնենք էդ տանջված-հալածված մարդու դրության մեջ, քանզի, ամենայն հավանականությամբ, Հովիկը իրեն Բաղրամյան 26 կանչել է ոչ թե 2007, այլ` 2008 թվին, այն էլ ապրիլի 21-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում, երբ ինքը՝ Հովիկը, Սերժ Սարգսյանի՛ աշխատակազմի ղեկավարն ու նստավայրը «նայողն» էր, ու ակնհայտորեն շփոթել էր, թե ինչու էին իրեն դրել այդ բարձր պաշտոնին:

Գևորգ Գևորգյանն այս քսան երկար ու ձիգ տարիների ընթացքում դաժանորեն ունեզկվածներից, հուսահատության դուռը հասցված բազմաթիվներից մեկն է, ու մոռացության տրված նրա հարցը բարձրացնելն անհրաժեշտություն է, որ հնարավոր վաղը հնարավոր սերմացու գողացող հերթական մուկ չհայտնվի կառավարման համակարգում ու համարձակվի սեփական կերի հարցերը լուծել այս ճանապարհով:

Henq.am