Եւ այսպես ՀՀ դատախազությունը «կոտրեց» Քոչարյանին «հիշող» պատգամավորների սիրտը, մերժեց Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դրանց հայցը:
Շատ էլ լա՛վ արեց:
Ժիգլովն ի՛նչ էր ասում: Ով որ հիշում է, թե ինչ էր ասում, նա կհասկանա: Ով չի՛ հասկանա, էդպես անհասկացող «լիբերալ» էլ թող ինքը մնա:

Իսկ ինչ վերաբերում է էն «խեղճ հարիֆներին»՝ «45»-ին, ապա դրանց է՛լ է հասնում. այսուհետ գուցե հասկանան, որ իրենք թեպետ շատ են, բայց իրենցից արդեն ոչինչ չի կախված, հակառակ, իրե՛նք են հատ-հատ կախված Քոչարյանի` էսօր արդեն անջուր ջրաղացից՝ որպես հավետ ֆռռացվո՜ղ մի-մի… դատարկ դույլ: Ամփոփենք: Իրենք շատ են, բայց իրենք ոչինչ են:
Պարադո՞քս է:
Այո՛:
Ժողովրդի սրտի՞ց է:
Դարձյալ՝ այո՛:

Դե որ «այո՛», ուրեմն՝ ա-յո՜: Զի ձայն բազմաց՝ ձայն Աստծո: Մյուս կողմից էլ, անկեղծ ասած, մի փոքր ափսո՜ս է` ախր իսկական Սաշիկի ուզած խորհրդարանն էր՝ գրեթե 50-50:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ