Երևանի քաղաքապետի պաշտոնում Հայկ Մարությանը կարող է լուրջ հաջողությունների հասնել: Այսպիսի կարծիք է հայտնում փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը. «Ինքս քվեարկել եմ Հայկ Մարությանի օգտին: Նա իր նոր դերում հայտնություն է լինելու հասարակության համար»:

Ավինյանի խոսքով` Մարությանը ոչ միայն դերասան է, այլև պրոդյուսեր, և կարող է իր մասնագիտական ու կազմակերպչական հմտություններն օգտագործել Երևանի քաղաքապետի պաշտոնում. «Մենք տեսել ենք Հայկ Մարության դերասանին, բայց հանրությունը դեռևս չի տեսել Հայկ Մարության քաղաքապետի թեկնածուին, ով շատ ուժեղ է: Նա կարող է իրական փոփոխություններ բերել Երևան քաղաքին»:

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում որոշվել էր քաղաքապետի պաշտոնում առաջադրել Հայկ Մարությանի թեկնածությունը:

                                                                                                       Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ