Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցում խորհրդարանը գրեթե կիսվել է: Ճիշտ է, սրանք դեռ այն կեսերը չեն, որ հավասար են իրար: Սա, ավելի ճիշտ հիշեցնում է այն դեպքը, երբ որդնած խնձորը կիսում ես, որ որդը կերած կեսը դեն նետես:

Օգոստոսի 9-ի քվեարկությունից հետո շատ բան կփոխվի: Ավելի կոնկրետ՝ կկոնկրետանա: Էդ՝ վաղն, իսկ այսօր… Իսկ այսօր, եթե ՀՀԿ-ի հրապարակած ցուցակից «կրճատում» չլինի, ապա հավելում դժվար թե լինի:

Ինչու «կրճատում» ու ոչ հավելո՞ւմ:

Որովհետև շատ տրամաբանական է. ավելի լավ է է՛դ ցուցակից «կրճատվես», քան «որդնած» կեսի՛ հետ «կրճատվես» ու դեն նետվես: Այնպես որ այսօր «պայծառացման» օր է: Ում վրա վերուստ իջավ այդ «պայծառացումը», նրա մանդատն առայժմ վավեր կլինի: Ում վրա չիջա՛վ, Աստվա՛ծ դրա «մանդատի հոգին» կլուսավորի:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ