Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը երեկ հանդիպել է Արցախում գործունեություն ծավալած առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Հանդիպմանը, որին մասնակցում էին նաև ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, «Արցախի ներդրումային հիմնադրամի» գլխավոր տնօրեն Արտակ Միրզոյանն ու «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» տնօրեն Տիգրան Ծատրյանը, պետնախարարը կարևորել է բիզնես վարկավորման և հիփոթեքային վարկավորման ասպարեզում պետություն-տնտեսվարող կապի բարձր մակարդակն ու դրա էլի ավելի խորացումը։ Այս մասին հայտնում են ԱՀ պետնախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հիմնական հարցը, որը քննարկվել է հանդիպմանը, ավելի վաղ Արցախում մեկնարկած և ներկայումս ՀՀ-ում առևտրային վարկերի կողմից ժամկետանց տույժ-տուգանքների ներման գործընթացն էր։ Գրիգորի Մարտիոսյանի առաջարկով բանկերն ու վարկային կազմակերպությունները ներկայացրել են այդ հարցում իրենց մոտեցումները, որոնց հիմքում դարձյալ անհուսալի վարկառուների տույժ-տուգանքների ներումն է: