Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում Երևանի «Փյունիկը» հյուրնկալել էր Իսրայելի «Մաքաբիին»: Ակումբները «Հանրապետական» մարզադաշտում չկարողացան պարզել ուժեղագույնին և խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով, ինչն էլ վկայում է, որ մեկ շաբաթ հետո կայանալիք պատասխան հանդիպումը լինելու է գերլարված: Համենայն դեպա թիմերից ոչ մեկն էլ կորցնելու բան չունի:
Հիշեցնենք, որ «Մաքաբիի» արգելքը հաղթահարելու դեպքում հայկական ակումբը որակավորման վերջին փուլում կհանդիպի նորվեգական «Սարպսբորգի» եւ խորվաթական «Ռիեկայի» դիմակայության հաղթողի հետ:

Սոնա ԳԻՇՅԱՆ