Առաջին լուրը: Օձը բռնեցին: Շիրակի փողոց հյուր եկած օձը բռնեցին: Բայց բռնողը ոչ թե Արտակարգ իրավիճակների նախարարությունն է, այլ բնակիչներն են: Զարմանալի զուգադիպությամբ՝ որքան կուսակցությունների ծոցում տաքացրած օձ է այդ կուսակցությունները լքում, այնքան քաղաքում օձ է հայտնվում…

Երկրորդ բարի լուր: «Նաիրիտի» աշխատողների հունվարի 1-ից դիզված աշխատավարձերը սկսեցին վճարել, ընդսմին՝ տոկոսներով: Որպեսզի մարդիկ գեշ չսովորեն փողը կանոնավոր վճարելու նոր պրակտիկային ու «պերեդոզ» չըլնեն, փողը դոզա-դոզա են մարդկանց վճարում:

Կա նաև մի հատ բարի ցանկություն: «Նաիրիտն», ի վերջո, եկե՛ք վերանվանեք նրա՛ անունով, ում որ այսօրվա իր վիճակի համար ինքը պարտական է: Եկե՛ք այսուհետ «Նաիրիտն» անվանենք Խաչիկ Ստամբոլցյանի անվան վուլկանիզացիայի ցեխ…

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ