«Անառակ որդին» հարկային դա՞շտ է վերադառնում, թե՞ հարկայինի աչքերին էլի «թոզ է փչում»: Վեց ամսվա համար երկու միլիոն դոլարի չհասնող հարկ մուծելու «շռայլություն իրեն վերապահելով»՝ օրինավոր գործարարի «իմիջ» ստեղծելը նույնն է, ինչ հասարակաց տան մի «հարվածային ակտիվիստուհի» երկու օրով իր ակտիվ գործունեությունը դադարեցնի ու մի երկու օր ոստիկանության հետ համագործակցելով՝ դրուժիննիկ աշխատի: Մի միլիոն դոլարն էլ իր էդքան ծախած «հայկական» սորտի «թանկանոց» բանանի դիմաց նույնն է, ինչ երեխուն տված «մառոժնու» փողը կնոջն առած մուշտակի դիմաց:

Հազա՜ր ներողություն, մոռացա ձեզ տեղեկացնել, որ էս կիսամյակ՝ հազար տարվա դադարից հետո, գեներալ-գզիր «Քեթրինի Միհրան» ձեռներեցի՛ մուծած հարկի մասին է խոսքը:

Ու այ ստե՛ղ «հիացնելով» զարմացնում են նաև մեր հարկային դաշտը վերահսկողները: Նախ, էդ ո՞նց եղավ, որ էդ տղու ծախած բանանն էժանացավ, բայց մուծած հարկը հետը ավելացավ: Եւ, երկրորդ, էդ դաշտի պարոնա՛յք վերահսկողներ, կամ էդ տղեն է ձեզ քթից բռնած էլի ման տալիս, իր տված «վեհանձն» էդ ողորմությամբ ձեր «աչքերին թոզ փչում էլի», կամ դուք՝ մարդկանց:

Երրորդ տարբերակն էլ կա. երկուսով իրար հե՛տ եք էդ «թոզը փչում»:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ