Օգոստոսի 9-12-ը Շոտլանդիայում կանցկացվի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ու երիտասարդների Եվրոպայի առաջնությունը: Մեր հավաքականը մրցավայր է մեկնել Արթուր Դավթյան, Հարություն Մերդինյան, Վահագն Դավթյան, Արթուր Թովմասյան, Վիգեն Խաչատրյան, Ժորա Սմբատյան, Գագիկ Խաչիկյան կազմով: Մեր ընտրանիները առաջնությունից առաջ ուսումնամարզական հավաք են անցկացրել Թբիլիսիում, որտեղ ըստ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի, պարզապես հրաշալի պայմաններ են ստեղծված: Հաշվի առնելով այն, որ նորանկախ Հայաստանի մարմնամարզության դպրոցը վերընթացով է մասնակցություններ ունենում միշազգային խոշորագույն ստուգատեսներում, միանգամայն բնական է, որ մարզասերը նրանից մեդալային մասնակցության ակնկլալիք ունի: