Եւ այսպես արար աշխարհն սպասում է Նիկոլ Փաշինյան-ԱԺ պարտիայի շարունակությանը, որի առայժմ դեբյուտն է խաղացվել միայն: Նիկոլը սպիտակներով արքայական գամբիտի տարբերակ տանող ճամփան է ընտրել` կալանավորելով Քոչարյանին, խորհրդարանը խաղը սրել է ստորագրահավաք կազմակեպելով: Նիկոլի հաջորդ քայլն է եղել օգոստոսի 17-ին հանրահավաք նախաձենելը, որին հաշված օրեր են մնացել: Այս քայլն արդեն արքայական գամբիտի կարգի է, որն, անտեսելով մրցակցի պատասխան քայլի հետևանքով «պեշկա» կորցնելու հեռանկարը, ակտիվ խաղի մեջ է ներքաշում ձին կամ փիղը, որին կենցաղում «աֆիցեր» ենք ասում:

Սակայն վախ կա, որ երկուստեք անակնկալ սրացումներով ուղեկցվող Սերժիկ-Նիկոլ այս պարտիան ու այս մրցամարտը Կարպով-Կասպարով մրցամարտի բախտին արժանանա իր տևականությամբ. սկսվելով 1984-ին, մատչ-ռևանշն էլ հաշված, այն ավարտվեց միայն… 1986-ին»:

Հիշեցնեմ նաև, որ Նիկոլի կիրառած այս արքայական գամբիտը շատ բարդ սկզբնախաղ է և ուղեկցվում է անպատմելի սուր ու վտանգավոր և, որ ամենամտահոգիչն է, երկկողմանի՛ գրոհներով:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ