Հոլանդական «Վիլեմ Երկրորդ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի հավաքականի ու թուրքական «Բեշիկթաշի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը կարիերան կշարունակի Հոլանդիայի առաջնությունում:

28-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով կտեղափոխվի Հոլանդիայի ուժեղագույնների լիգայում հանդես եկող «Վիլեմ Երկրորդ»: Այս պահին ակումբը պատրաստում է ֆուտբոլիստի տրանսֆերի համար անհրաժեշտ փաստաթղթերը: Հիշեցնենք, որ Հոլանդիայում Արաս Օզբիլիսը 2010-2012-ը հանդես է եկել Ամստերդամի «Այաքսում»: Կիսապաշտպանը 2016 թվականին է տեղափոխվել «Բեշիկթաշ», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2020-ի ամառը: Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը Օզբիլիսը վարձավճարով անցկացրել է Տիրասպոլի «Շերիֆում», որի կազմում մասնակցել է Մոլդովայի առաջնության 4 հանդիպման:

Սոնա ԳԻՇՅԱՆ