«Մանչեսթեր Սիթին» պատմության մեջ 5-րդ անգամ դարձավ ֆուտբոլի Անգլիայի սուպերգավաթակիր:

Անգլիայի սուպերգավաթի խաղում հանդիպեցին երկրի անցած ու նախանցած տարվա չեմպիոնները՝ «Մանչեսթեր Սիթին» ու Լոնդոնի «Չելսին»: Հանրահայտ «Ուեմբլի» մարզադաշտում կայացած հանդիպման երկու գոլի հեղինակն էլ Սերխիո Ագուերոն է: 30-ամյա արգենտինացի հարձակվողը «Մանչեսթեր Սիթիի» առաջին ֆուտբոլիստն է, ով շեմել է 200 գոլի սահմանը: Նրա երկրորդ գոլը եղել է 201-րդը, իսկ ընդհանարպես Ագուերոն անգլիական թիմի կազմում անցկացրեց իր 293-րդ հանդիպումը: եւ գոլերի քանակը հասցրեց 201-ի: «Մանչեսթեր Սիթին» պատմության մեջ 5-րդ անգամ դարձավ ֆուտբոլի Անգլիայի սուպերգավաթակիր: