Այսօր՝ մայիսի 30–ին, Երևանի քաղաքապետարանի դիմաց մի քանի տասնյակ երիտասարդներ յուրօրինակ ցույց էին անում՝ «Զառային  անջատեք, ողջամտությունը միացրեք», «Զառա-շոու»,  կարգախոսներով: Ցուցարարները նման քայլով դիմավորում էին Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին և նրա թիմին, ովքեր նախապես հայտարարել էին, որ բողոքի ակցիա կիրականացնեն Երևանի քաղքապետարանի դիմաց:  Նրանք իրենց հետ վերցրել էին փուչիկներ և պոպկորն՝ իրենց որակավորմամբ՝ «Փոտանջյանի կազմակերպած հերթական շոուն» դիտելու համար: Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել նիստերի դահլիճի միջանցքում, քաղաքացիներին թույլ չեն տալիս առաջ անցնել:

Մանրամասն՝ տեսանյութում

 

 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկեց ավագանու հաջորդ նիստը գումարել հունիսի 26-ին: Առարկություններ չեղան: