Սյուզան Սիմոնյանն իր facebook-յան էջում գրում  է. «Երբ կդատվեն Մարտի 1-ի բոլոր հանցագործները, չմոռանաք պատասխանատվության ենթարկել նաև օժանդակողներին՝ այն ժամանակվա Հայլուրի բոլոր պատասխանատուներին՝ և հատկապես քոչարյանական կեղծիք տարածող այս ճորտուհուն, որը շատ հավեսով ու անսահման ատելությամբ ու զզվանքով էր կարդում հրապարակում հավաքված ժողովրդի մասին տեքստերը, որը ցանկացած կեղծիք պատրաստ էր իր կեղտոտ բերանով արտաբերել և եթեր սփռել, միայն թե հաճոյանար իր տերերին։ Նրան լսելիս շատերի մոտ մեկ ցանկություն էր առաջանում՝ կոտրել հեռուստացույցը։ Այդ օրվանից մինչև օրս Հ1 չեմ նայել․․․Հայլուրը պետք է հայտարարել որպես Հայաստանի պատմության մեջ ամենաազգադավ ծրագիրը և մասնակիցներին զրկել լրատվության բնագավառում աշխատելու իրավունքից, որպեսզի այսուհետ որևէ լրագրող չհամարձակվի մասնակից լինել հանցագործության»։»

  Henq.am  Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության։