Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը դիմել է երկրպագուներին՝ կոչ անելով օգոստոսի 7-ին ներկա լինել Հանրապետական» մարզադաշտում Թել Ավիվիի «Մաքաբիի» դեմ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղին: Պատասխան խաղը կայանալու է մեկ շաբաթ անց, օգոստոսի 16-ին, Իսրայելում:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» հաղթել էր մակեդոնական «Վարդարին», իսկ երկրորդում հաղթահարել նաև ղազախական «Տոբոլի» արգելքը: Նախկինում հայկական ակումբներին երբեք չի հաջողվել դուրս գալ եվրագավաթների մրցաշարի որակավորման երրորդ փուլ: