«Ոչ մի խոսք չկա, որ ինչ էլ գրված է 0038 հրամանում, արդյո՞ք եղել է բախում ցուցարարների և զինվորների միջև, ոչ մի խոսք դրա մասին»:

«Բա գործի մյուս մասնակիցները ինչի՞ նստած չեն, կալանավորված չեն, էդ ներքաշողները, ովքեր ներքաշում էին բանակը քաղաքականության մեջ, որոնց անունները հայտնի են, տեսագրություններն էլ կան, և նրանցից մեկը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է: Էդ ինքը շրջապատ չունի՞, որ ազդի իր շրջապատի վրա, ի՞նչ ընտրողականություն է»:

Վիկտոր Էռնեստի Սողոմոնյան  (Քոչի պոչը)

Բա՞, ժողովուրդ ջան, ըստ Քոչարյանի պարտեզում բացված վարդին իջած սույն սոխակ-խոսնակի, պարզվում է, «ոչ մի բախում էլ չի եղել ցուցարարների ու ցույցը ճնշողների միջև»:

 
Ժողովուրդ ջան, հիշո՞ւմ ես Թուրիկի Թորիկին՝ էն որբի՛ն, որին Գրիգոր աղան «հայրություն կեներ»:
Իսկ «հայրություն էնելու» ամենակարևոր կետը որն է՞:
Ապրե՜ք, կռահեցիք. սեփական փեշակը որդուն փոխանցելը:
Հիշո՞ւմ եք՝ ինչե՜ր քաշեց Գրիգոր աղան Թորիկի ձեռքը, մինչև էդ տղուն փալանչի սարքեց:
Հիշում եք Գրիգոր աղայի բացականչությունը՝ «Կըդրա՜վ, թելը կըդրա՜վ», երբ Թորիկը նոր էր սկսել փալան կարելու ծանր ու պատասխանատու գործը յուրացնել:
Այ նմանանատիպ տանջանք քաշեցին նաև ԽՄԿԿ պրոպագանդայի բաժնի աշխատակիցները, մինչև որ իրենց որդվոց իրենց փեշակը փոխանցեցին:

Առհասարակ, «փալանչու» ու ԽՄԿԿ պրոպագանդիստի փեշակները համարյա նույն բանն էին: Երկուսն էլ ստեղծված էին ծառայելու այն գործին, որ էշին նստելիս ու էշ քշելիս էշիցդ չընկնես, ու որ էշդ քշելիս տակդ մաքսիմում փափուկ լինի, որ բուֆե՛ր լինի: Տարբերությունն այս երկուսի միջև սոսկ այն էր, որ Թորիկի կարած փալանով էշերը գնում էին հանրությանը պիտանի ու ծա՛նր գործի, իսկ ԽՄԿԿ պրոպագանդիստի՛ էշը գնում էր միայն «Լենինյան ուղիով», բայց… անհայտ ուղղությամբ: Ուստի ԽՄԿԿ պրոպագանդիստ ա՛յս «փալանչին» արդեն «գաղափարակա՛ն մի փալանչի» էր և պարտավոր էր շա՜տ աչալուրջ լինել, որ հենց նկատեր՝ արդեն շուրջբոլորը շեղվում են «Լենինյան ուղուց», հիմա էլ էշը քշեր էդ շեղված ուղով, որին քիչ առաջ դեմ էր ամբողջ սրտով:
Բա դժվար է, բա՞. էրկու ժամ առաջ «Ленин был с нами», «а сейчас уже - чёрт с ним, а с нами- уже совсем другой»: Էրկու ժամ առաջ Լենինի ծոցն ես, էրկու ժամ հետո Լենինին ղրկում ես գրողի ծոցը, ու Լենինի ծոցից... Լևոնի ծոցն ես վիրտուոզ մտնում:
Բայց էդ դեռ ի՜նչ է: Էդ փեշակը որդուդ փոխանցելիս հետն էլ պիտի փոխանցես այն վարպետությունդ, որով, եթե շա՜տ սուղ կարիք առաջացավ, առանց քաշվելու, հիմա էլ Լևոնի՛ դեմ ես գործ տալիս, Լևոնին ղրկում ՀՔԾ-ի ծոցը:

Առակս զինչ ցուցանե՞:
Առակս ցուցանե, որ ԽՄԿԿ պրոպագանդայի գծով հրահանգիչ, բաժնի վարիչ, ԽՄԿԿ անդամից հնչակների անդամ դարձած, սակայն հոգով-սրտով ՀՀՇ համակիր Էռնեստ Սողոմոնյանն իր փեշակն իր որդուն էնքան անմնացորդ ու սիրով է նվիրել, որ ինքն իր որդով կարող է հպարտանալ: Այո՛, Վիկտոր Սողոմոնյանն էլ, Թորիկի նման, «գաղափարակա՛ն փալանչիների» իր գերդաստանի պատիվը գետնով չտվեց. ինքն էլ… գործ տվեց:
Բա ի՞նչ անի տղեն. ուրիշ ճար չկա ու ուրիշ արգումենտ չկա:
Է՛ս է էսօրվա իր արգումենտը. «Քոչիս բռնեցի՞ք, ուրեմն բռնեք նաև Լևոնին, ու ինչո՞ւ միայն Լևոնին, անգամ նրանց, որ մեր թիմից էին»…

Դե արի ու մի ասա. «Չո՜շ, Վիկտոր ջան, չո՜շ, իմ կարծիքով՝ չո՜շ»:
Բացատրեմ՝ ինչու՝ չո՛շ:
Դու մոռանում ես, որ Լևոնը ծեծվածների ու սպանվածների՛ հրամանատարն էր, իսկ շեֆդ քեզ պես զինված «հեծյալների՛» հրամանատարը:
Դուք էիք, որ ձեզ Դոն-Կիխոտ երևակայած, ձեր էշին նստած, մարդկանց էիք գրոհում:
Ի տարբերություն ձեզ՝ Դոն-Կիխոտը կարգին, բայց միամիտ մարդ էր: Դուք տականք էիք, մեկ էլ՝ ստահակ, որ անմեղ մարդկանց արիք ոտնատակ: Իսկ ինչ վերաբերում է քո անհագուրդ այն փափագին, որ քո թիմակիցներին նույնպե՛ս բռնեն-տանեն, «շեֆիդ» «սակամեռնիկ» անեն, ապա վատ գաղափար չէ՜, թող տանեն-անեն:

Բայց էստեղ ես մի մտահոգություն ունեմ. անխի՜ղճ, բա դու չես ուզո՞ւմ գնաս շեֆիդ մոտ. էդ մարդն առանց քեզ, ոնց որ պոչը կորցրած: Գնա՛ կամ ասա՝ տանեն. ոնց էլ լինի, դու է՛լ էդտեղ գնալուն հարմար մի քանի հոդված խախտած կլինես: Գնա՛՝ «չա՛յ» կեփես, «չեֆիր» կսարքես: «Կամեռդ նայող» արդեն կա, ապահով գնա՛: Մենակ, ինչքան էլ զոռեն-համոզեն, ասեն՝ «մեջներիս հեզաճկունն ու նազելին դու ես», հանկարծ «գորձագորձ» էդտեղ չխաղաս: «Պիտուշոկից» ըտեղ ալերգիա ունեն… Իսկ եթե փորձես մի՜ անգամ էլ, էդ «հեզաճկուն շարժուձևովդ» ժխտել ձեր տականքների կազմակերպած ջարդը, ապա, ի՜նչ «կամեռ», հենց ստե՛ղ՝ ցանկացած բակո՛ւմ, ընե՜նց «գորձագորձ» հետդ կխաղան, որ հաջորդ ասուլիսիդ, «հարայ»-ի տեղակ… «ծուղրուղու» կկանչես…

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ