Ֆրանսիայի սուպերգավաթի մրցամարտի եզրափակչում ուժերով չափվել են «Պարի Սեն Ժերմենն» ու «Մոնակոն»: Վստահ հաղթանակ են տոնել երկրի չեմպիոնները՝ մայրաքաղաքը ներկայացնող ֆուտբոլային ակումբիպատվիրակները: Երկու գոլ հեղինակել է Անխել դի Մարիան, նրան խփած գոլերով միացել են Քրիստոֆեր Նկունկուն ու Թիմոտի Վեան: Սա «Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզչի որակում Թոմաս Տոփւխելի առաջին պաշտոնական հանդիպումն էր: Ավելորդ չհամարենք նշել, որ գավաթը թիմերը վիճարկել են… Չինաստանում: