Մյունխենի «Բավարիայի» նախագահ Ուլի Հենեսն անդրադարձել է իր թիմի մրցելույթներին, Չեմպիոնների լիգայում եղած մեծ մրցակցությանը, ինչպես նաև տրանսֆերային պատուհանում վարվելիք քաղաքականությանը: Նա նշել է, որ վերջին տասը տարում իրենց թիմն ավելի քան հաջող է հանդես գալիս, սակայն եթե խոսքը գնում ներքին առաջնությունում քսան միավորի պոկվածությամբ հաղթելու ու սրա կողքին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում պարտվելու մասին, այս դեպքում խոսք չի կարող լինել ունեցած հաջող մրցաշրջանի մասին: Տրանսֆերների առնչությամբ նա ասել է հետևյալը. «Եթե մենք տեսնենք, որ ունենք պրոբլեմային դիրքեր, կգնենք, 50, 60 կամ 80 միլիոն արժողության ֆուտբոլիստներ: Սակայն դա կլինի բացառությունների շարքից: Մի բան կարող եմ ասել հստակ՝ քանի դեռ մենք ենք կրում ակումբի պատասխանատվությունը, ես կարող եմ բացառել 200 միլիոնի կարգի խելահեղ տրանսֆերները»: