ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը Հայաստանի ռաֆթինգի ֆեդերացիայի անդամների հետ քննարկել է մեր երկրում մարզաձևի զարգացման հեռանկարները:

Հյուրերը ներկայացրել են ֆեդերացիայի կողմից մարզական ռաֆթինգի զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքները՝ տեղեկացնելով ռաֆթինգով զբաղվող հայ մարզիկների՝ միջազգային մրցումներին մասնակցության, մարզիկների և հրահանգիչների ընդհանուր թվաքանակի մասին: «Մարզաձևի առանձնահատկությունները թույլ են տալիս այն կիրառել սպորտային տուրիզմի զարգացման, լեռնային ջրափրկարարական աշխատանքների իրականացման և հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաներին ֆեդերացիայի կողմից անցկացվող միջոցառումներում ընդգրկելու գործում», -նշել են հյուրերը:

Տեղեկանալով, որ ֆեդերացիան ցանկանում է Հայաստանում կազմակերպել ռաֆթինգի Եվրոպայի գավաթի խաղարկություն, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը պատրաստակամություն է հայտնել ֆեդերացիային ցուցաբերել մեթոդական և կազմակերպչական աջակցություն: Հյուրերը նախարարին հրավիրել են մասնակցելու ՀՀ Լոռու մարզի Դեբեդ գետի վրա օգոստոսի 11-ին անցկացվելիք ռաֆթինգի փառատոնին:


Նյութը պատրաստված է ըստ 
                                       ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի
                             մամուլի քարտուղարության  Henq.am-ին ուղարկված հաղորդագրության: