ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունից վերադարձած հունա-հռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականին:

Դիմավորողների թվում են եղել նաև Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը, անդամներրը, բազմաթիվ մարզասերներ: Նախարարը դափնեպսակներ է հանձնել Եվրոպայի չեմպիոն, 55 կգ քաշային Տիգրան Մինասյանին, բրոնզե մեդալակիրներ, 60 կգ քաշային Արարատ Մանուչարյանին, 72 կգ քաշային Մալխաս Ամոյանին, 77 կգ քաշային Վահե Պողոսյանին, 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանին, հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանին:
Թիմային հաշվարկով մեր ընտրանի գրավել 3-րդ տեղը:


                                                          Նյութը պատրաստված է ըստ 
                                       ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի
                             մամուլի քարտուղարության  Henq.am-ին ուղարկված հաղորդագրության: