Մանուել Մանուկյանն իր facebook-յան էջում գրում է. «Հարգելի' Վլադիմիր Պուտին,հարգելով Ձեզ, որպես ՌԴ-ն ղեկավար, բաց նամակով դիմում եմ Ձեզ,կարգի' հրավիրեք Ձեր ենթականերին և սովորեցրեք քթները չմտցնեն այնտեղ, որտեղ իրենց վերաբերական հարցեր չկան։ Մենք ազգով պայքարել ենք մեր նոր Հայաստանի համար ու հասել ենք արդյունքի, այսօր ՀՀ-ում իշխանությունը ժողովուրդն է, դա մեկ կամ մի քանի ղեկավարներ չեն, որոնց վրա փորձեն ազդել և ուղղորդել, ինչպես ուզենան։ Որևիցե մեկը հանկարծ մտքով թող չանցկացնի, որ կարող է ազդել ներկայիս իշխանության վրա, ու որոշել, թե ինչ պիտի անի ՀՀ ներկայիս իշխանությունը։ Իշխանությունը պարտավորություն է ստանձնել ծառայելու իր ժողովրդին եւ կատարելու իր ժողովրդի կամքը ու առայժեմ չի շեղվել իր պարտավորությունից, եթե որևիցե մեկը ասելիք ունի, ուրեմն թող այդ ասելիքը ասի հենց ՀՀ Հպարտ քաղաքացուն ու ստանա իր պատասխանը։ Այն, ինչ ուղղված է ներկայիս իշխանության դեմ, ուրեմն ուղղված է ՀՀ հպարտ քաղաքացու դեմ։ Մենք թույլ չենք տա, որ որևիցե երկիր միջնորդի մեր ներքին հարցերին. դա նույնն է, ինչ ես գամ ու որոշեմ, թե դուք ձեր ընտանիքում ինչ անեք կամ ոնց անեք։ Դիմում եմ Ձեզ, որպես մեր բարեկամ երկրի ղեկավարի, կարգի' հրավիրեք Լավրովին, որովհետև այդպիսի քայլերով վատացնում է հայ-ռուսական' դարերով եկած բարեկամական կապերը, ու շատ տգեղ տպավորություն ստեղծում։ Որպես ՀՀ հպարտ քաղաքացի իմ պարտքն եմ համարում ասել այն, ինչ զգացել եմ Լավրովի արած հայտարարությունից, հետո ես շատ հիասթափված եմ ու ՌԴ- ն մասին վատ կարծիք է ձևավերվում իմ մոտ, երբ ՌԴ-ն պաշտոնյան այդպես է պահում իրեն։ Խնդրու'մ ենք Ձեզ վերահսկել Ձեր ենթականերին ու թույլ չտալ խառնվել մեր Սուրբ երկրի ներքին գործերին ու հարցերին։ 
Հարգանքներով ՀՀ հպարտ քաղաքացի  Մանուել Մանուկյան»:

Henq.am  Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: