Փրկագնի ուզվորները

‹‹…բայց ավելի լավ չի՞ Քոչարյանին նստացնելու տասը միլիարդ փրկագին ուզեն: Արտաքին պարտքն էլ կփակենք››:

                                                              Նիկոլայ Ծատուրյան, թատրոնի ռեժիսոր, հարմարվախոս


Արգո ա՜յ-ա՜յ Նիկոլայ, ի ցեղե Ծատուրենց նվազող, նախևառաջ՝ Քոչարյանը (մյուսները ևս) 10 մլրդ դոլարը կտա որպես փրկագին, եթե միայն երկար նստի նառին, սնվի օրը կես կտոր բաղարջով և երկու հատ արցախյան ճղոպուրով (իմացած լինես՝ ճղոպուրը քո իմացած պոպոքն է, ծայրահեղ դեպքում՝ ընկույզը): Սակայն գնդակը գլորում եմ ռեժիսորիդ թատերական դաշտը և ուզում եմ կռահել՝ այդ ինչպե՞ս Քոչարյանը կվերադարձնի տասը միլիարդը, մենք այդ ինչպե՞ս պետք է ուզենք սույն պատկառելի փրկագինը և արդյո՞ք ուզվորներիս շարքում պիտի լինեն երեք տառանոց ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, թե՞ նրանք իրենց բաժինն արդեն իսկ ստացել են ու այն էլ վաղուց:

Եվ հետո խնդրահարույց մի հարց էլ կա, որ բազմափորձ ինտրիգանիդ (ինչ էլ անես՝ Խորեն Աբրահամյանը քեզ չի ներվելու) համեստ ուղեղի ծալքերում քննության չի առնվել՝ ուզելը մենք կուզենք ու հաստատ կուզենք, բայց արդյո՞ք նա կտա, ու թե հանկարծ տա,  արդյո՞ք դա լինելու է բարի կամքի դրսևորման արտահայտություն, թե թավշա հեղափոխության ոչ այնքան թավշյա գործիքի՝ ԱԱԾ-ի կոպիտ միջամտության արդյունք:

Պարզաբանիր, պաղատում եմ… 

Մի՛ զլացիր, ներկայացրու հարցի պատկերացման քո տեսլականը: