Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Ալաշկերտը» Երեւանի «Հանրապետական» ստադիոնում գոլազուրկ ոչ ոքի խաղաց Չեռնոգորիայի չեմպիոն «Սուտյեսկայի» հետ եւ դուրս եկավ հաջորդ փուլ: Նախօրեին, նույն մարզադաշտում Երեւանի «Փյունիկին» հաջողվել էր հաղթել ղազախական «Տոբոլին» և հայկական ֆուտբոլի պատմության մեջ դարձել առաջինը, որը դուրս է գալիս եվրոգավաթների մրցաշարի որակավորման երրորդ փուլ: Իսկ այսօր արդեն նույն հաջողությունն է կրկնել «Ալաշկերտը»:

Հիշեցնենք, որ Չեռնոգորիայում կայացած առաջին խաղում «Ալաշկերտը» հաղթել էր նվազագույն հաշվով: Հայկական ակումբը հաջորդ փուլում կմրցի Ռումինիայի չեմպիոն «Կլուժի» հետ:

«Ալաշկերտի» ու «Կլուժի» միջեւ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղը կկայանա օգոստոսի 9-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում, իսկ պատասխան հանդիպումը՝ մեկ շաբաթ անց, Ռումինիայում:

                                                                                                          Սոնա ԳԻՇՅԱՆ