Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսն ու հարձակվող Գարետ Բեյլը հնարավոր է լքեն «արքայական» ակումբն ու տեղափոխվեն անգլիական «Մանչեստր Յունայթեդ»: Ինչպես հավատացնում է իսպանական հանրահայտ Marca-ն, նրանց տրանսֆերով անձամբ հետաքրքրված է «կարմիր հրեշների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն: Ավարտված մրցաշրջանում Բեյլը «սերուցքայինների» կազմում 26 անգամ է խաղադաշտ ելել, խփել է 16 գոլ: Կրոսն անցկացրել է մեկ խաղ ավել, հեղինակել է հինգ գոլ: Թե ֆուտբոլիստների ծառայությունից հրաժարվելու համար Մադրիդի «Ռեալը» որքան գումար կպահանջի անգլիացիներից, հստակ պատասխանելը դժվար է, սակայն հայտնի էր, որ ավելի վաղ պահանջածն եղել է 500 միլիոն եվրոյի կարգի թիվ: