Չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկման շրջանակներում մրցել են լոնդոնյան երկու ակումբներ՝ «Արսենալն» ու «Չելսին», թիմեր որոնք այս մրցաշրջանից հանդես են գալու նոր մարզիչների գլխավորությամբ: Ռուդիգերի վաղ գոլը «Չելսիին» մղել է առաջ, իսկ15-րդ րոպեին նշանակված 11-մետրանոցը կարող էր վերջնականապես լուծել հանդիպման ելքը, սակայն Մորատան ձեռքից բաց է թողել հնարավորությունը: «Զինագործները» պատասխան գնդակը խփել են խաղի ավելացված ժամանակում, իսկ ողջ մրցակցության ելքը որոշվել է հետխաղյա 11-մետրանոցներով, որտեղ առավել դիպուկ են եղել «Արսենալի» ֆուտբոլիստները: