Ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հայ մարզիկները նորից մեդալներից անմասն չեն մնացել: Հունահռոմեական ոճի ըմբիշներ Արարատ Մանուչարյանն (60 կգ) ու Մալխաս Ամոյանը (72 կգ) բրոնզե մեդալների համար պայքարում հաղթանակ են տոնել: Ընդհանուր առմամբ մեր ըմբիշներն արժանացել են չորս բրոնզե ու մեկ ոսկե մեդալի: Ինչպես տեղեկացրել ենք, Եվրոպայի չեմպիոնի կոչումով է հայրենիք վերադառնալու Տիգրան Մինասյանը: